Քայլի Ջենները կրքոտ դիրքով լուսանկար է հրապարակել

0

21-ամյա Քայլի Ջեններն իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել։ Ռեալիթի շոուի աստղը պատրաստվում է գնալ երեկույթի։

Երիտասարդ մայրիկը զվարճանալու հնարավորությունը բաց չի թողնում։ Այս անգամ նա ընտրել է բավականին համարձակ հանդերձանք։ Քայլին կրում է մոխրագույն, տրիկոտաժային կոմբինիզոն, որը որովայնի հատվածում համարձակ բացվածք ունի։

Մոդելը կադրում կքանստած է, իսկ ձեռքերը դրած են ծնկներին։ Քայլիի կերպարը համալրում է փայլուն ակնոցն ու բարձրակրունկները։

Ոճային աստղի երկրպագուները նկատել են, որ Քայլին ոգեշնչվել է Նաոմի Քեմփբելից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն օրերս հրապարակել էրերկու լուսանկար, որոնցում սադափագույն, սեքսուալ զգեստով էր։  Ճիշտ ընտրված դեկոլտեն ընդգծել է նրա կուրծքը, իսկ աստղի պրովոկացիոն դիրքը երկրպագուներին թույլ է տվել դիտել նրա բարեմասնություններն ամբողջությամբ։ Քայլին իր ավադական դիմահարդարմամբ է․ աչքի ընկնող՝ «ակտիվ» աչքեր եւ «պասիվ» շուրթեր։

Leave A Reply

Your email address will not be published.