Պատրաստվում է Հայկ Մարությանի հաջորդ աղմկահարույց որոշումը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երևանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց:
Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայրաքաղաքի էկոլոգիական մաքուր միջավայրի ձևավորման փորձը չսկսել, օրինակ, Նորքի բարձունքից, մանավանդ, որ քաղաքի էկոլոգիական բալանսն ապահովելու համար այստեղ ավելի լայն հնարավորություն է ստեղծված: Ոչ վաղ անցյալում Նորքի բարձունքում հեկտարներով խիտ ծառածածկույթ կար, հարուստ թթվածնային գոտի, և այստեղից արտադրվող թթվածինը տարածվում էր ողջ Երևանի վրա: Բացի այդ, Նորքի բարձունքի ընտրության դեպքում աշխատանքներն ավելի անկաշկանդ կիրականացվեին, անաղմուկ, այս դեպքում քաղաքապետի մղումներն ավելի համոզիչ ու ընկալելի կլինեին, չէին լինի խանգարող ակցիաներ, հակառակը՝ գուցե հարյուրներով ու հազարներով այս գործին կամավորներ միանային, ու սա լավագույն PR քայլը կլիներ՝ մարդկանց հիշողություններում ամենատպավորիչ քաղաքապետը մնալու համար:

Բայց Նորքի բարձունքի մասին՝ անգամ ոչ մի խոսք… Պուրակների ազատագրման մասին անընդհատ խոսող քաղաքապետը երեկ հարցազրույցում սպառնաց հաջորդ քայլով՝ ծանր տեխնիկան մտցնել Օղակաձև զբոսայգի, որպեսզի նույն կերպ վտարեն նաև Խանջյան փողոցով մեկ ձգվող սրճարանների վարձակալներին և սեփականատերերին:
Որոշվել է շրջանցել Նորքի բարձունքը ու սկսել հենց էպիկենտրոնից, որպեսզի սերիալային կերպարների իմիջը փոխի, ավելի համոզիչ թվա, ազդեցիկ լինի: Քանդող-փշրողի վճռական կերպարով նա ի վիճակի կլինի դեռ երկար ծառայել հեղափոխական իշխանությանը, որպեզի էմոցիաների դաշտում շարունակի պահպանել հեղափոխության էներգիան:
Մինչ սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Մարությանի հրահանգով հաջորդ դժվարամարս գործողության սցենարն է մշակվում:
Քաղաքապետարանի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միևնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու:
Քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է ոչ ուշ՝ քան մայիսին, արձակել համապատասխան որոշումը ու սկսել շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) սրբագրումները:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հարցազրույցներից մեկում ընդունեց, որ վերջին երկու տասնամյակում տանիքներում լայնորեն կիրառելի դարձած ձեղնահարկերի կառուցապատման դեմ պայքարն ավելի ծանր փորձություն է լինելու քաղաքային իշխանության համար, և, որ դրանք ոչ միշտ են հարստացնում շենքի արտաքուստ ճարտարապետական կերպարը: Ուստի, բացառված չէ, որ քաղաքապետարանն այս խնդրի լուծմանը փուլ առ փուլ գնա:
Առայժմ գույքագրված են հիմնականում՝ գլխավոր պողոտաների ու կենտրոնական փողոցների բնակելի շենքերի տանիքների հաշվին կառուցված ձեղնահարկերը: Վերանայվելու են հատկապես այն շինթույլտվությունների հիմքերը, որոնցով շենքի ծավալն ավելացնելու խնդիր է լուծվել:
Այսինքն, այն դեպքերը, երբ ներկառուցված ձեղնահարկերը չեն ծառայում ընտանիքների համար՝ որպես առանձին կացարաններ, այլ՝ իրականում լրացուցիչ բնակելի մակերեսի հնարավորություն են տվել:
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հաստատեց մեր տեղեկությունը` պարզաբանելով, որ դեռ անցած տարվանից է այս հարցը քաղաքապետի օրակարգում:
«Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռ նոյեմբերին մի անգամ հայտարարել էր, որ քաղաքի բնակելի շենքերում առկա կցակառույցների համար իրավակարգավորումների որոշակի դաշտ է նախապատրաստվում, որպեսզի դրա հիման վրա հնարավոր լինի գործողությունների անցնել: Մանսարդները հստակ մշակված ծրագրով պիտի ընդհանուր տեսքի բերվեն, գեղարվեստական լուծումներով դրանք հնարավորինս պիտի ներդաշնակեցվեն փողոցների ընդհանուր ճարտարապետական լուծումներին»,- ասաց նա:
Ի դեպ, 168.am-ին հայտնի դարձած տեղեկության համաձայն՝ քաղաքապետարանի աշխատակիցները հապճեպ գույքագրելու ժամանակ միտումնավոր կամ նախազգուշացում չունենալու պատճառով չեն շրջանցել նաև «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ակտիվ անդամներից մեկի բնակելի շենքի մանսարդը: ՔՊ-ական պատգամավորն իր բազմաթիվ տներից մեկի մանսարդի շինթույլտվությունը հասցրել է ստանալ հեղափոխության քայլարշավի օրերին ու հենց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ: Ավելին, փաստաթղթավորման որոշ հարցեր կազմակերպվել են առանց իր ներկայության՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականներից մեկը սիրահոժար վազվզել է նրա փոխարեն, ավելին՝ մանսարդի պետտուրքն իր հաշվից է փոխանցել:
Շենքերի ֆասադները վերականգնելու գործն անաղմուկ հաջողելուց հետո քաղաքապետի հաջորդ գործողությունն ավտոտնակների զբաղեցրած տարածքներն ազատագրելուն է ուղղված լինելու: Շենքերի բակերում կանաչ գոտի ստեղծելու՝ քաղաքապետի գաղափարը ևս, հնարավոր է, մեծ դիմակայության հանդիպի, ընդ որում, պայքարը կարող է դրսևորվել բողոքի ակցիաներով, իրավական դաշտում դատական բազմաթիվ հայցերի միջոցով: