Լայմա Վայկուլեն խոստովանել է թմրամիջոցներից կախվածություն ունենալու մասին

0

Լոլիտայի հետքերով․ Լայմա Վայկուլեն հանդես է եկել թմրանյութեր օգտագործելու մասին սկանդալային հայտարարությամբ։

«Դա պատանեկության տարիներին էր, երբ ցանկանում էին ամեն ինչ եւ միանգամից, — բացատրել է երգչուհին։ — Այն ժամանակ ես դեռ շոու բիզնեսում չէի։ Ես նոր էի հեռացել մորիցս եւ ընկա փողոցի ազդեցության տակ։ Սակայն ինձ հաջողվեց խիստ կախվածության մեջ չընկնել։ Ցավակցում եմ այն երիտասարդներին, որոնք այդպես էլ չեն կարողանում հրաժարվել դրանից»։

Картинки по запросу layma vaykule

Լայման պատմել է ալկոհոլի հանդեպ սեր ունեցող արտիստների մասին իր վերբերմունքի մասին։

 

Похожее изображение

 

«Այլ կերպ կլիներ, երբ ամեն օր խմեի, — շարունակել է նա։ — Ես առանց պատրաստվելու կամ ալկոհոլի ազդեցության տակ բեմ չեմ բարձրացել, քանի որ շատ եմ հարգում իմ լսարանին։ Խմած մարդուն թվում է, որ նա հիանալի է, սակայն ես գտնում եմ, որ դա զզվելի է»։

Ելույթների ժամանակ Լայմայի հետ ամեն ինչ է պատահել․ Օդեսայում համերգներից մեկի ժամանակ քիչ էր մնում ողբերգություն տեղի ունենար։ Բազմահարկ բեմի մոնտաժման ժամանակ տեխնիկական աշխատակիցները վնասել են 300 վոլտանոց լուսային լարը։ Սակայն ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Երգչուհին ոչինչ չկասկածելով հիթի կատարման ժամանակ դիպչում է բեմի բազրիքին։ Ինչին հետեւել է հոսանքի հղոր հարվածը։

Картинки по запросу layma vaykule

 

«Այնպիսի մի բան տեղի ունեցավ, որից աչքերս թռան ճակատիս։ Ես բաց թողեցի բազրիքն ու հասկացա, որ ընկնում եմ։ ետ գնալով նայեցի ստաղնաշարային գործիք նվագողին, ցանկացա ասել, որ օգնի, եւ հասկացա, որ չեմ կարողանում բառ անգամ արտաբերել։ Այն ժամանակ ես լավ վիճակում էի եւ հրաշքով կարողացա ինձ պահել եւ վայր չընկնել երկրորդ հարկից», — ասել է երգչուհին…….

Картинки по запросу layma vaykule

Leave A Reply

Your email address will not be published.