Սնկի խորոված. հրաշալի այլընտրանք բուսակերների համար
Բաղադրիչներ
- Շամպինիոն – 600 գ
- Կիտրոնի հյութ – 2 ճ/գ
- Կարմիր աղացած պղպեղ – 1 թ/գ
- Սոյայի սոուս – 4 ճ/գ
- Սամիթ (մաղադանոս կամ կանաչ սոխ)
- Արևածաղկի ձեթ – 4 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Սունկը լվանալ և լավ չորացնել:
- Սունկը տեղափոխել չոր տոպրակի մեջ:
- Սնկի վրա ավելացնել կարմիր աղացած պղպեղը, բուսական յուղը, սոյայի սոուսը, աղը, մանր կտրատված սամիթը և կիտրոնի հյութը:
- Լավ խառնել և թողնել, որ տոպրակի մեջ 30 րոպե մարինացվի:
- Խորովածի համար նախատեսված փայտիկները մի քանի վայրկյան թրջել ջրով:
- Սունկը անցկացնել փայտիկների վրա:
- Պատրաստի սունկը տեղադրել տապակի վրա և 15 րոպե եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում: