Վազգեն Սարգսյան – 60. Ցուցադրվել է երբևէ չհրապարակված 35 լուսանկար

0
Վազգեն Սարգսյանը որևէ ծննդյան օրից էլ լուսանկար չունի, քանի որ ծննդյան օրը նշել չէր սիրում:

Վազգեն Սարգսյանը ծննդյան օրը նշել չէր սիրում: Բոլոր պատրաստությունները փորձում էր չեղարկել: Տան ամենաավագը հիշում է` անգամ քառասունամյակը թույլ չտվեց նշել: Ամեն տարի հայրն ու մայրը միևնույն է, գաղտնի պատրաստվում էին ու համոզում տոնել:

Ծննդյան օրից էլ որևէ լուսանկար չկա: Բայց 60-ամյակի առիթով Սարգսյան ընտանիքի կրտսերները փորփրել են արխիվներ` Վազգեն Սարգսյանի մոր անձնական ալբոմներն ու «Արմենպրես»-ի արխիվը, գտել երեք տասնյակից ավելի լուսանկար, որոնցում Վազգեն Սարգսյանն է ու որոնք նախկինում երբեք չեն ցուցադրվել:

Կրտսեր Գրետան նոր լուսանկարներ գտնելու և ցուցադրելու գործի նախաձեռնողն է: Կատակում են, որ լուսանկարները գտել է, զանգել եղբորը` Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի տնօրենին ու հարցրել` կարող է այնտեղ ցուցադրություն կազմակերպել:

Картинки по запросу Վազգեն Սարգսյան

Թանգարանը նորարարության է պատրաստում: Հիմա ցուցադրվում են միայն իրեր և լուսանկարներ: Պատրաստվում են տեսանյութերը ցուցադրել: Ընտանեկան արխիվը, որի ամենահետաքրքիր հատվածներն ընտանիքից բացի ոչ ոք չի տեսել: Կրտսեր Սարգսյանները ցույց են տալիս հատկապես այն տեսանյութերը, որոնցում հորեղբոր հետ իրենք են:

На данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, борода и текст

На данном изображении может находиться: 1 человек

Նոր հրապարակված լուսանկարները ցուցադրվելու են նաև Երևանում` Գրողների միությունում, ապա նորից վերադառնալու են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան:

Leave A Reply

Your email address will not be published.