Մոուրինյոն երկու պայման է դրել «Ռեալի» առաջ

0

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կրկին կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», սակայն «Արքայական ակումբի» ղեկավարությունը ստիպծված կլինի կատարել Յուրահատուկի պահանջները:

Մոուրինյոն երաշխիքներ է պահանջում, որպեսզի իրեն թույլատրվի մաքրել թիմի կազմն ու ստեղծել այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում: Միևնույն ժամանակ, նա պահանջում է լիարժեք վերահսկողություն նոր կազմի վրա:

Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թթ.: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր: Ժոզեի վերջին ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր: Նրան պաշտոնանկ էին արել 2018 թ. դեկտեմբերին:

Leave A Reply

Your email address will not be published.