Զապաշնին խարդա՞խ է. կրկեսի արտիստները նրան մեղադրում են հանցավոր սխեմաների մեջ

0

«Կրկեսային կոլեկտիվների ստեղծագործական միությունը» Մոսկվայի մեծ կրկեսի ղեկավար Էդգարդ Զապաշնիին մեղադրել է խարդախության մեջ, հայտնում է «Дождь»-ը։

Վիկտորիա Վահանովնան, ով ղեկավարում է միությունը, պատմել է, որ հայտնի արտիստի դեմ արդեն իսկ հաղորդում է պատրաստվում, որը կներկայացվի Ռուսաստանի քննչական կոմիտե։ Նա կասկածվում է երեք ընկերությունների կանխամտածված սնանկացման մեջ, որոնք զբաղվել են տոմսերի վաճառքով Մոսկվայի կրկեսի՝ Ռուսաստանի մեծ քաղաքներում, ինչպես նաեւ Բելոռուսում եւ Միցյալ Արաբական Էմիրություններում շրջագայությունների շրջանակներում։ Այդ ընկերություններն արտիստներին հոնորար չեն վճարել եւ չեն հատուցել պատվիրատուներին, ապա սնանկ են ճանաչվել։ Խոսքը  «Նիլ մեդիա», «Լայվ կոնցերտ» եւ անհատ ձեռնարկատեր Անդրել Բալաշովի կազմակերպությունների մասին է։

Картинки по запросу эдгард запашный

 

Զապաշնին չի ընդունում մեղքը եւ պարզաբանել է, որ շոու-բիզնեսում տարբեր իրավիճակներն ստեղծվում են։ «Կան մարդիկ, ովքեր ռիսկի են ենթարկում սեփական գումարը, շրջագայություններ անցկացնում ամբողջ աշխարհում, աշխատում բազմաթիվ ընկերությունների հետ, կան հաջողակ եւ անհաջողակ մարդիկ, եւ ոչ ոք ապահովագրված չէ»,- նշել է նա։ Մարզիչի խոսքով՝ իր ղեկավարած կրկեսի եկումտները վերջին տարիներին աճում են։

Leave A Reply

Your email address will not be published.