Քիմ Քարդաշյանը բացահայտել Է իր երիտասարդության գաղտնիքը

0

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան Ուեսթը բացահայտել Է իր երիտասարդության գաղտնիքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը: Լոս Անջելեսում դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ վարպետության դասի ժամանակ հեռուստաաստղին հարցրել են, թե նրան ինչպես Է հաջողվում խուսափել կնճիռներից:

Картинки по запросу kim kardashian

«Չեմ ժպտում»,- պատասխանել Է 38-ամյա Քարդաշյանը եւ հավելել, որ նախկինում ջանացել Է ժպտալ յուրաքանչյուր լուսանկարում: Այնուհետեւ հեռուստաաստղը պատմել Է, որ վերջին հղիության ժամանակ ինքը տառապել Է պրեԷկլամպսիայով (հղիության բարդացում, որի դեպքում խախտվում են զարկերակային ճնշման ցուցանիշները) եւ իր մոտ հայտնվել են այտուցներ:

Картинки по запросу kim kardashian

Քարդաշյանը խոստովանել Է, որ բազմաթիվ բաժանորդներ սկսել են ծաղրել իրեն գիրության եւ «այն բանի համար, որ ինքը չԷր կարողանում վերահսկել քաշը»: Այդ ժամանակ նա լուսանկարների համար սկսել Է փնտրել նոր, ավելի հաջող կեցվածքներ: «Նույնիսկ եթե ես ավելի ինքնավստահ լինեի, արդեն չԷի ցանկանում լինել այն աղջիկը, որը ժպտում Է բոլոր լուսանկարներում: Այդ ամենը փոխեց իմ վիճակը, փոխեց ինձ եւ իմ անձը»,- պարզաբանել Է հեռուստաաստղը:

Картинки по запросу kim kardashian

 

Картинки по запросу kim kardashian

Leave A Reply

Your email address will not be published.