Շոկոլադե դիմակ մազերի համար. բարձրացնում է որակը
Պարզվում է` շոկոլադը կարող է ոչ միայն տրամադրություն բարձրացնել, այլև պայքարել մազերի տարաբնույթ խնդիրների դեմ: LN-ն առաջարկում է սև շոկոլադով մազերի դիմակ պատրաստելու այս բաղադրատոմսը:
Վերցրեք 1 ճաշի գդալ թեթևակի տաքացրած ձիթապտղի յուղ, երկու ձվի դեղնուց, 100 գր սև շոկոլադ: Հալեցրեք շոկոլադը գոլորշու վրա, ընթացքում առանձին հարեք ձուն և ձիթապտղի յուղն ու դրանց ընդհանուր զանգվածը խառնեք շոկոլադի հետ:
Ստացվածը քսեք մազարմատներին ու մերսեք գլխամաշկը: Գլխին պոլիէթիլենային տոպրակ դրեք, որի վրայից էլ փաթաթեք սրբիչով: Զանգվածը գլամաշկին պետք է մնա նվազագույնը մեկ ժամ, որից հետո կարելի է լվանալ գոլ ջրով ու շամպունով:
Խորհուրդ է տրվում կրկնել այս գործողությունը շաբաթը մեկ անգամ: