Բրնձով դիմակ մաշկի խնդիրները վերացնելու համար

0

Բոլորը հիանում են չինացի գեղեցկուհիների նուրբ մաշկով: Համարվում է, որ նրանց գեղեցկության գաղտնիքը բրնձով պատրաստված դիմակի մեջ է, որը կարելի է պատրաստել տնային պայմաններում: Փորձիր փորձիր մեղրով եւ կիտրոնի հյութով բրնձե դիմակը: Այն հիանալի օգնում է մաշկի մաքրության համար պայքարում:

Картинки по запросу Բրնձով դիմակ

Անհրաժեշտ բաղադրիչները

70 գրամ սպիտակ բրինձ;

1 թ/գ հեղուկ մեղր;

1 թ/գ թարմ քամած կիտրոնի հյութ:

Բլենդերի կամ սրճաղացի օգնությամբ բրինձն ալյուրի վերածել: Մաքուր տարայի մեջ խառնել բրնձի ալյուրը, գոլորշու վրա մի քիչ տաքացրած մեղրն ու կիտրոնի հյութը: Այս ամենը լավ խառնել, մինչեւ թանձր թթվասերի խտության զանգված ստացվի:

 

Դիմակը քսել մաքուր դեմքին ու պարանոցին, թողնել 15-20 րոպե, այնուհետեւ լվանալ տաք ջրով: Եթե դրանից հետո մաշկի ձգվածության զգացում ունենաք, թեթեւ խոնավեցնող կրեմ քսեք, որը չի փակում ծակոտիները:

Դիմակը պետք է շաբաթը երկու անգամ գործածել: Գործողության լավագույն ժամանակը նախքան քնելն է: Մաշկի ամբողջական առողջացման համար շուրջ մեկ ամիս է անհրաժեշտ, բայց այս միջոցի արդյունավետության մեջ դուք կհամոզվեք հենց առաջին օգտագործումից:

Աղբյուրը՝ liza.ua

Leave A Reply

Your email address will not be published.