Հայկ Սարգսյան. «Ցավում եմ, որ ամեն ապատեղեկատվության ստիպված եմ անդրադառնալ և հերքել»

0

Ֆեյսբուքյան մի օգտատեր իր էջում անդրադարձ էր կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ ներկայացնելով Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում նրա և ընտանիքի անդամների հանգստից մի դրվագ․

«ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը կարճ ժամանակում կարողացավ դառնալ հետհեղափոխական Հայաստանի ամենաքննարկված (վատ իմաստով) դեմքերից մեկը: Պարզվում ա՝ մի քանի օր առաջ սա ընտանիքի անդամների հետ գնացել ա Ծաղկաձորի «Գոլդեն Պալաս» հյուրանոցը՝ զվարճանալու: Լավ ա արել, բայց ինչ պատահել ա հետո՝ շատ հուզիչ ա եղել: Իջել են հյուրանոցի ռեստորանում երեկո անցկացնելու, բայց մի հատ ազատ սեղան ա եղել՝ ռեզերվ գրությամբ: Պատգամավորի մաման, վիդեշ լի, չի դիմացել կարողացել զսպել զայրույթը, և գրությունը սեղանից ինքնակամ որոշել ա հեռացնել՝ հայտարարելով, թե իրենց համա էլ պետք ա տեղ չլինե՞ր:Ահավոր անհարմար դրության մեջ են հայտնվել սպասարկող անձնակազմ ու տնօրինությունը, բայց դե հեղափոխությունն էս շերտերին դեռ չի հասել, որ իմանային՝ ոնց ա պետք նման դեպքերում վարվել: Սաշիկի տղա՝ Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա՝ անցնի: Ընդ որում՝ առաջանցիկ տեմպերով»։

«Հրապարակի» հետ զրույցում Հայկ Սարգսյանն ամբողջությամբ հերքեց այս գրառման մեջ նշվածը, որը կայծակնային արագությամբ տարածվում էր համացանցում։

Սարգսյանը նշեց, որ գրառումն անող անձի հետ առցանց զրույց է ունեցել․.

 

 

«Դա այնպիսի սուտ է, որ նույնիսկ մեկնաբանելն է անիմաստ։ Ես այդ կնոջը չեմ ճանաչում, մտածում էի ֆեյք է, գրեցի, մտածեցի չի պատասխանի, բայց պատասխանեց, ասաց՝ հերքեք։ Ես ասացի՝ ի՞նչ է նշանակում «հերքեք», ինչ իմ մասին գրեն, պիտի հերքե՞մ։ Ասացի՝ խնդրում եմ, իմ մասին սուտ տեղեկություններ մի տարածեք, մի զրպարտեք մեր ընտանիքը, ինձ։ Եթե ինչ-որ մի բան եղել է ու Դուք դրա մասին գրեք, որևէ մեկը իրավունք չի ունենա Ձեզ գրի, ասի՝ այսպիսի բաներ մի գրեք, բայց ֆանտաստիկ բաներ են գրում ու ես պիտի ստիպված լինեմ հերքել։ Ի՞նչ է նշանակում՝ «հերքեք»։ Ասաց՝ չէ, ես չեմ հերքելու, քիչ հետո լրատվականներն էլ կգցեն, կտեսնեք»։

Հայկ Սարգսյանին հարցրինք, թե պարզե՞լ է՝ որն է այդ կնոջ շահագրգռվածությունը իրեն վարկաբեկելու, գուցե մի հարցով դիմել է իրեն ու մերժո՞ւմ ստացել․

«Ես այդ կնոջը չեմ ճանաչում, նախկինում էլ չեմ տեսել, առաջիկայում էլ տեսնելու ցանկություն չունեմ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չի եղել և չէր էլ կարող լինել։ Ասացի՝ խնդրում եմ, խմբագրեք Ձեր գրածը կամ հերքեք, ասաց՝ չէ, դու ես ուզում, դու հերքի, ես չեմ հերքելու։ Ես այդ հյուրանոցում եղել եմ Նոր տարուն, եղել ենք ընտանիքով, դրանից հետո չենք եղել, մեր ընտանիքի համար հատկացված է եղել փոքր սեղան, որը դեռ մեկ ամիս առաջ ամրագրել էինք։ Այդ հյուրանոցում ես հանգստացել եմ, դա եղել է, այդքանը ճիշտ է, բայց իրենք իրենց ստերը իրականությանը մոտ են անում, որ եթե հերքեմ, ասեն՝ ընդհաներապե՞ս չեք եղել, ասեմ՝ եղել եմ, ասեն՝ ուրեմն եղել ես, խաբում ես։ Այսպիսի բաներ։ Իմ մայրը այնպիսի պարկեշտ կին է, լինում է, որ իմ մայրը շատ հաճախ երթուղայինով է երթևեկում, չի եղել, որ ինքը որևէ բառ փոխանակի որևէ մեկի հետ։ Դա ուղղակի ծիծաղելի է, մեր տանը ուղղակի ծիծաղել ենք այդ թեմայով»։

 

 

 

Leave A Reply

Your email address will not be published.