Գլյուկոզան կեղծավոր է անվանել ռեփերներին, ովքեր Դեցլին հիշել են նրա մահվանից հետո
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) մահվան մասին, նրա գործընկերները համացանցում բազամթիվ ցավակցական խոսքեր են գրել։ Նույնիսկ նրանք, ում հետ ռեփերը կենդանության օրոք կոնֆլիկտներ է ունեցել։ Թիմաթին իրեն ու Կիրիլին «ժանրի առաջամարտիկ» էր անվանել, իսկ նրա հետ կոնֆլիկտ ունեցած Բաստան խոստովանել էր` «անկեղծորեն ցավում է», որ երիտասարդներն այդքան վաղ հեռանում են կյանքից։
32-ամյա Գլյուկոզան (Նատալյա Իոնովա) ռեփերի մահվան համար սգացողներին մեղադրել է կեղծավորության մեջ։ Երգչուհին կարծում է, որ երաժիշտի մասին հիշել են միայն նրա մահվանից հետո։ «Մեր հասարակությունն, իհարկե, կեղծավոր է։ Հանկարծ բոլոր ռեփերները հիշել են, որ մեծացել են Դեցլի երգերի հնչյունների ներքո։ Իսկ այն ժամանակ, երբ նա ձեր կողքին էր, պետք չէր, եւ քչերն են այդ բառերն ասել նրան։ Հանգչիր խաղաղությամբ»,- Instagram-ում գրել է երգչուհին։
Երկրպագուները կարծես թե համաձայն են նրա հետ եւ իրենց հիացմունքն են արատահայտել երգչուհու դիրքորոշման կապակցությամբ։ Օգտատերերից մեկը նշել է, որ մեր օրերում սգալն ավելի հեշտ է, քան սիրել կենդանդության օրոք։ Արտիստին աջակցել է նաեւ Սերգեյ Լազարեւը: «Ստորագրում եմ յուրաքանչյուր բառի տակ»,- հայտարարել է երգիչը։
Դեցլը մահացել է փետրվարի 3-ի գիշերը։ Սրտի կանգը գրանցվել է Իժնեւսկում համերգից հետո։ Րոպեներ անց ժամանել է շտապօգնությունը, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երաժիշտին։
Տարիներ առաջ Դեցլը հարցազրույցում հայտնել էր 35 տարեկան հասակում իր մահը բեմականացնելու ցանկության մասին։ Արտիստը կին ունի՝ Յուլյա Տոլմացկայան՝ նախկին մոդել եւ 13-ամյա որդի՝ Անտոնին։