Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան ապրիլ ամսին
Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Որոշում կա՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով: Կսկսենք իրագործել մոտավորապես ապրիլ ամսվա սկզբին: Փոխտնօրեններն ու տնօրենները դեռևս դուրս կմնան այս որոշումից, բայց մնացած ամբողջ կազմի մոտ կավելանա»,- շեշտեց Մարությանը և հավելեց, որ բյուջեից տարեկան 1 մլրդ դրամ է հատկացվելու:
Նա ընդգծեց, որ այսօր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը տարբեր են՝ սկսած մոտ 70 հազարից մինչև 100 հազար դրամ:
Աղբյուրը ՝ 168.am