Լիլիթ Կարապետյանը նոր տեսահոլովակի և դրա արձագանքների մասին

0
Օրեր առաջ երգչուհի Լիլիթ Կարապետյանը երաժշտական որոշակի դադարից հետո ներկայացրեց իր նոր՝ «Քեզ մոտ եկա» երգը և տեսահոլովակը:
На данном изображении может находиться: Lilit Karapetyan, улыбается, селфи и часть тела крупным планом
Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ՝ նոր երգի ու տեսահոլովակի ստեղծման և հետագա անելիքների մասին:
«Այս երգի երաժշտությունը, որի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, վաղուց է, ինչ ստեղծված էր: Երբ առաջին անգամ լսեցի այն, իսկապես շատ հավանեցի, բայց քանի որ այն իր ոճով տարբերվում էր իմ երգացանկում եղած երգերից, փոքր-ինչ երկմտեցի: Սակայն ընկերներս վերջիվերջո համոզեցին ինձ, որ կատարեմ այն»,- պատմեց Լիլիթ Կարապետյանը:
«Քեզ մոտ եկա» երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, գործիքավորումը կատարել է Նիկ Եգիբյանը, ով նաև երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի ռեժիսորն է: Ի դեպ՝ խոսելով տեսահոլովակի մասին՝ երգչուհին նկատեց.
«Գրեթե մեկ տարի է, ինչ նոր տեսահոլովակ չէի ներկայացրել: Տեսնելով Նիկ Եգիբյանի կատարած աշխատանքները և հասկանալով, որ նա ոչ ոքի չի զիջում, որոշեցի այս անգամ հենց նրա հետ համագործակցել»,- նշեց Լիլիթը և հավելեց.
На данном изображении может находиться: один или несколько человек и в помещении
«Կարծում եմ, որ այսպիսի «թեթև» երգերի դեպքում բոլորովին անհրաժեշտ չէ, որպեսզի տեսահոլովակում լուրջ սյուժետային ինչ-որ բան լինի: «Քեզ մոտ եկա»-ի դեպքում շեշտը դրել ենք իմ կերպարների, հագուստի վրա, որի հեղինակը դիզայներ Արայիկ Գաբաջյանն է, ում հետ արդեն տարիներ շարունակ համագործակցում եմ: Ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ որքան հասարակ է լինում կատարած աշխատանքը, այնքան այն ավելի շատ է սիրվում՝ զերծ մնալով քննադատություններից և տարատեսակ քննարկումներից»,- նշեց երգչուհին:
Վերջինիս խոսքով՝ «Քեզ մոտ եկա»-ն իր այն եզակի աշխատանքներից է, որ սիրվել է գրեթե բոլորի կողմից.
«Պատկերացրեք, որ նույնիսկ իմ Youtube-յան ալիքում բացասական մեկնաբանություններ չկան: Կարծում եմ, որ եթե անգամ բացասական ինչ-որ բան գրվեր կամ գրվի, դա պարզապես սուտ կլինի: Արձագանքներն իսկապես անթերի են, ինչի արդյունքում համոզվում եմ, որ ճիշտ վարվեցի՝ ընտրելով հենց այս երգը: Անձամբ ինձ էլ թե երգը, թե տեսահոլովակը շատ են դուր գալիս»,- շեշտեց Լիլիթ Կարապետյանը:
Իսկ հարցին՝ արդյո՞ք առաջիկայում երգչուհին նոր աշխատանքով հանդես կգա, Լիլիթը պատասխանեց.
На данном изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом
«Անկեղծ ասած՝ այս աշխատանքից շատ եմ ոգևորված, այդ պատճառով նոր բան մտածելու ցանկությունս մեծ է: Այն ժամանակ, երբ եղբայրս ողջ էր, երգերի պակաս ընդհանրապես չունեի և չէի էլ պատկերացնում, որ կգա ժամանակ, երբ երգի ընտրության առջև կկանգնեմ: Այդ պատճառով արդեն մտածում եմ նոր երգի մասին, թեև ընդամենը օրեր առաջ ներկայացրի իմ նոր աշխատանքը»,- եզրափակեց երգչուի Լիլիթ Կարապետյանը..

Leave A Reply

Your email address will not be published.