Արա Աբրահամյանը Միացյալ Նահանգների հեռուստատեությամբ անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին

0

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Միացյալ Նահանգների հեռուստատեությամբ անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:

 

ara-abramyan

«Ռուսաստանն ու Հայաստանը ամենամերձավոր դաշնակից – երկրներ են, մեզ կապում են ոչ միայն սերտ պայմանագրային պարտավորությունները, այլև հարյուրամյակներով ձևավորված կապերն ու հարաբերությունները: Ես համոզված եմ, որ դրանք առաջիկայում էլ կամրապնդվեն և կզարգանան, և դա տեղի կունենա ոչ ի վնաս այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների:
Որպես հասարակական-քաղաքական գործիչ, ես լավատեղյակ եմ ռուսական ղեկավարության տրամադրությունների մասին և կարող եմ համարձակորեն պնդել, որ ոչ ոք չի պատրաստվում Հայաստանից պահանջել սահմանափակել (ուրիշների հետ – խմբ.) իր կապերը ի հաճո Ռուսաստանի», – այդպիսի կարծիք է հայտնել Լոս Անջելեսում գտնվող Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ելույթ ունենալով «Երեկոն Մայք Սարյանի հետ» հեռուստածրագրի ժամանակ:

Leave A Reply

Your email address will not be published.