2019 թվականի հունվարի 2-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Լին Թրեյսիին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

0

2019 թվականի հունվարի 2-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Լին Թրեյսիին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մինչեւ վերջերս նա աշխատում էր ԱՄՆ Պետական դեպարտամենտում՝ որպես Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական։ Լին Թրեյսին աշխատել է Թուրքմենստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Ռուսաստանում, Աֆղանստանում, Պակիստանում:

Պակիստանում կատարած աշխատանքի համար նա արժանացել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Հերոսության համար» պարգեւին: 

 Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի կենսագրության այդ դրվագի մասին:

 

Հիլարի Քլինթոնը եւ Լին Թրեյսին 2009 թ. դեկտեմբերի 7-ին

 

2009 թվականի դեկտեմբերի 7-ին առավոտյան 09:45 լրագրողները հրավիրված էին ԱՄՆ Պետական դեպարտամենտ։

 

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հերոսության մրցանակ է հանձնելու Լին Թրեյսինն, որը մի քանի օր առաջ ավարտել էր 3-ամյա գործուղումը Պակիստանի Փեշավար քաղաք, որտեղ նա ղեկավարում էր ԱՄՆ հյուպատոսությունը:

 

Դահլիճում էին Լին Թրեյսիի մայրը՝ Քերոլը, հայրը՝ Ալբերտը, քույրերը՝ Անիտան եւ Մերի Լուն։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Լինի ընտանիքին շնորհակալություն հայտնեց աջակցության համար, այնուհետեւ խոսքն ուղղելով դահլիճին, հայտարարեց, որ հերոսության համար տրվող պատվո մեդալը հանձնվում է բացառիկ խիզախության, զոհողության եւ սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ արդյունավետ աշխատանքի համար։

 

«Այսօր ես պատիվ ունեմ պարգեւատրել մի մարդու, որի քաջությունն ու կրակի տակ մատուցած ծառայությունը անսովոր խիզախության դրսեւորում էր» — հայտարարեց Հիլարի Քլինթոնը։

 

Ամեն ինչ տեսած ու լսած Միացյալ Նահանգների համար իսկապես անսովոր էր այն, ինչ արել էլ Լին Թրեյսին Պակիստանում։

 

Հարձակում Փեշավարում

 

Լին Թրեյսին՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական ծառայության այն 8 000 ներկայացուցիչներից մեկն էր, որոնք աշխատում են 160 երկրներում։

 

Թրեյսիի երկիրը Պակիստանն էր, գործուղման քաղաքը՝ Փեշավար, որը համեմատաբար խաղաղ էր աշխատանքային առաջին օրերի ընթացքում։

 

Պակիստանի եւ ավելի ընդարձակ տարածաշրջանին վերաբերող աշխարհաքաղաքական գիտելիքների շնորհիվ Լին Թրեյսին Վաշինգտոնին օգնում էր հասկանալ քաղաքական իրադրությունը Պակիստանում, իսկ պակիստանցիներին օգնում էր հասկանալ Վաշինգտոնի նպատակները։ Կարճ ժամանակ անց Լինը հայտնվեց ծայրահեղականների՝ «Թալիբանի» եւ «Ալ Քաիդայի» թիրախում։

 

Այդ առավոտ Լինը սովորականի պես գնում էր աշխատանքի, երբ փողոցի բոլոր անկյուններից սկսեցին կրակել նրա մեքենայի ուղղությամբ։ Վնասվեցին մեքենայի դիմապակին, դիմացի երկու անիվները եւ Լինը թողնելով փամփուշտներով խոցված մեքենան՝ մի կերպ կարողացավ փախչել։

 

Փախուստը տեւեց մի քանի ժամ եւ միայն երեկոյան Լին Թրեյսին վերադարձավ աշխատավայր։ Այստեղ նրան տեղեկացրեցին, որ իր կյանքը վտանգված է։ Ավելին՝ հյուպատոսության անդամների վրա մեկ այլ հարձակում է նախապատրաստվում։

Հյուպատոսության աշխատակիցների մի մասին հորդորեցին տանից դուրս չգալ, մյուսներին տեղափոխեցին համեմատաբար խաղաղ Իսլամաբադ։ Չնայած բոլոր հորդորներին, Լին Թրեյսին որոշեց մնալ Փեշավարում։

 

Ի՞նչ էր կատարվում Պակիստանում 2007-ից մինչեւ 2009-ը

 

2007 թվականի հունվարի 16-ին Պակիստանի բանակը Աֆղանստանի հետ սահմանին ռմբակոծեց «Ալ-Քաիդայի» ճամբարը։ Կատաղի մարտերը շարունակվեցին մինչեւ մարտի 30-ը, երբ Պակիստանում բախում տեղի ունեցավ «Ալ-Քաիդայի» գրոհայինների հետ, որի հետեւանքով զոհվեց ավելի քան 50 մարդ։

 

Թալիբների հետ պատերազմելու համար Պակիստանի տարածք մտավ ԱՄՆ-ն եւ  2008-ի սեպտեմբերին լայնածավալ գործողություն սկսեց Պակիստանի հյուսիս-արեւմուտքում։

 

2008-ի դեկտեմբերի 7-ի գիշերը մոտ 30 գրոհայիններ հարձակվեցին Փեշավարում ՆԱՏՕ-ի ստորաբաժանման վրա եւ այրեցին 62 բեռնատար։

 

Ամերիկացիների եւ թալիբների դիմակայությունը Պակիստանում վերսկսվեց 2009-ի հունվարի 1-ից, երբ Պակիստանի հատուկ ծառայությունները ԱՄՆ-ին մեղադրեցին Վազիրիստանի վրա նոր հարվածի համար, իսկ հունվարի 3-ին Պակիստանում ձերբակալվեց «Թալիբան» շարժման բարձրաստիճան անդամ։

 

Հիլարի Քլինթոնը եւ Լին Թրեյսին 2009 թ. դեկտեմբերի 7-ին

 

Հիլարի Քլինթոնի գնահատականը

 

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Լին Թրեյսիի՝ Փեշավարայում  մնալու եւ չհեռանալու որոշումը ոչ միայն Պակիստանի «բարոյական ոգին» բարձրացրեց, այլեւ «ամրապնդեց Միացյալ Նահանգների կապերը Պակիստանի ժողովրդի հետ՝ խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն հաստատելու գործում»։

 

«Աշխատելով Պակիստանի ժողովրդի հետ ամենադժվարին եւ վտանգավոր պահերին՝ նրանց հետ միասին անցնելով ամենավտանգավոր դժվարությունների միջով, Լինը կարողացավ Պակիստանի ժողովրդին հավատացնել, որ մեր երկրի իրական նպատակը Պակիստանի ժողովրդին օգնելն է», — հայտարարեց Հիլարի Քլինթոնը՝ «Հերոսության համար» պարգեւը հանձնելիս։

Աղբյուրը ՝ MediaMax

Leave A Reply

Your email address will not be published.