«Ռեալը» մտադիր է վարձակալել Ա Սերիայի գոլահարին

0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է իտալական «Ջենոայի» հարձակվող Կշիշտոֆ Պենտեկի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է AS-ը:

Image result for Կշիշտոֆ Պենտեկ

Աղբյուրի հղմամբ՝ «Արքայական ակումբը» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է վարձավճարով ձեռք բերել լեհ ֆուտբոլիստին: Սպասվում է, որ ըստ պայմանագրի «Ռեալը» Պենտեկի ամբողջական տրանսֆերը կարող է գնել այս մրցաշրջանից հետո:

23-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականին «Ջենոա» է տեղափոխվել լեհական «Կրակովիայից»: Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 19 հանդիպում Իտալիայի առաջնությունում և խփել է 13 գնդակ: Ա սերիայում Պենտեկը Կրիշտիանու Ռոնալդուից հետո երկրորդ լավագույն ռմբարկուն է:

Leave A Reply

Your email address will not be published.