Մարադոնա. Մեսին երբեք չի լինի առաջատար

0

Մեքսիկական «Դորադոսի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չունի առաջատարի որակներ:

Related image

«Ամբողջ սրտով սիրում եմ Մեսիին: Նա հանճար է: Նրան ցանկանում են դարձնել առաջատար, սակայն նա երբեք չի լինի այդպիսին: Մեսին միշտ կմնա իր մարզական, ֆուտբոլային ու ընտանեկան աշխարհում»,- արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN FC-ն:

Հիշեցնենք, որ 2018 թվականին 31-ամյա Մեսին «Բարսելոնայում» ու Արգենտինայի հավաքականում անցկացրել է 54 հանդիպում եւ դարձել է 51 գոլի հեղինակ՝ առաջին տեղը գրավելով օրացուցային տարում գոլերի ցուցանիշով:

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.