Հունվարի 7-ը Մեռելոց է և ոչ աշխատանքային օր

0

Հունվարի 7-ը Հայ Առաքելական եկեղեցում հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Այն ոչ աշխատանքային օր է։

Картинки по запросу Առաքելական եկեղեցու momer

Նախօրեին՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել` ի նշան Սուրբ Հայտնության, կատարվել է նաեւ Ջրօրհնեքի կարգ: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տարել և նշել Սուրբ Ծնունդը:

Իսկ այսօր Սուրբ Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություն կկատարվի, այնուհետև մարդիկ կայցելեն հարազատների շիրիմներին: Սուրբ Ծննդյան տոնի արարողություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ:

Leave A Reply

Your email address will not be published.