Մարիամ Փաշինյանն իրեն տեսնում է քաղաքականության մեջ

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ով իր ինստագրամյան էջում ունի մոտ 32,600 հետևորդ, հաճախ է հրապարակումներ կատարում և կիսվում իր առօրյայով։ Այս անգամ Մարիամը ինստագրամի «story» բաժնում հնարավորություն էր տվել իր հետևորդներին հղել նրան իրենց հետաքրքրող հարցերը։ Հարց ու պատասխանի այս հնարավորությունը Մարիամը անվանել էր «մտքերի փոխանակման ժամ»։

Հարցին՝ թե որտեղ է սիրում հանգստանալ Հայաստանում և ողջ աշխարհում, Մարիամը պատասխանել է՝ Ղարաբաղում։ Մեկ այլ հետևորդի հարցին, թե ինչ անելիքներ ունի ապագայում, աղջիկը պատասխանել է, որ սիրում է գործել, նոր խոսել։

Մյուս հարցն էլ կապված էր քույրիկների հետ, մասնավորապես՝ թե ում հետ է ավելի կապված՝ Արփիի թե Շուշանի, Մարիամը պատասխանել է. «երկուսի հետ էլ անսահման կապված եմ․․․Աշոտի հետ էլ»։ Կային նաև ոճային հարցեր․ «Ի՞նքդ ես համադրում շորերդ»։ Մարիամը պատասխանել է «իհարկե»։

Հարց կար նաև կապված աշխատանքի հետ։ Մարիամը պատաստանել է, որ պրակտիկա է անցնում ՄԱԿ-ի զարգացման ծրագրում։ Հետևորդներից մեկն էլ հարցրել էր․ «Դժվա՞ր չէ արդյոք միանգամից ուշադրության կենտրոնում հայտնվել։ Հարմարվե՞լ ես արդեն», վերջինս պատասխանել է․ «Իրականում բավականին դժվար էր, հատկապես սզբնական շրջանում, բայց արդեն սովորել եմ ու կարողանում եմ վերահսկել այն ամենը, ինչն իմ շուրջն է կատարվում»։

Похожее изображение

Վարչապետին վերաբերող հարցին, թե՝ դուք խորհուրդներ տալի՞ս եք վարչապետին, կիսում կարծիքներ ու մտքեր իր հետ, Մարիամը նշել է, որ իհարկե խորհուրդներ տալիս է, սակայն միշտ չէ, որ համակարծիք են։ Հավելեց նաև, որ ինչ-որ մտահոգությունների դեպքում անպայման կիսվում է, որովհետև ինքն էլ ապագայում քաղաքականությամբ է զբաղվելու։

Աղբյուր՝ Classy.am

Leave A Reply

Your email address will not be published.