Մեսսին՝ Եվրոպայի 2018 թվականի լավագույն ռմբարկու

0

Լիոնել Մեսսին հաղթել է Կրիշտիանու Ռոնալդուի և Ռոբերտ Լևանդովսկիի հետ մրցակցությունում և դարձել Եվրոպայի 2018 թվականի լավագույն ռմբարկու: Տեղեկացնում է UEFA-ի պաշտոնական կայքը:

Արգենտինացին դարձել է 51 գոլի հեղինակ՝ 54 խաղում: Երկրորդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է, ով 53 խաղում իր հաշվին է գրանցել 49 գոլ:

Եռյակը եզրափակում է Ռոբերտ Լևանդովսկին: Լեհ հարձակվողը 56 խաղ է անցկացրել՝ դառնալով 46 գոլի հեղինակ:

Մեսսին 50 և ավելի գոլ է խփում վերջին 9 մրցաշրջաններից 8-ում:

Նախորդ տարի լավագույն ռմբարկու էր ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ով 52 խաղ էր անցկացրել ու դարձել 56  գոլի հեղինակ:

Leave A Reply

Your email address will not be published.