Մակոլեյ Կալկինը ներողություն է խնդրել բնակարանային գողերից

0

«Տանը՝ մենակ» ֆիլմի ստեղծումից 28 տարի անց գլխավոր հերոս Մակոլեյ Կալկինը Twitterում ներողություն է խնդրել այն բոլոր գողերից, որոնք իր պատճառով չեն կարողացել Ծննդյան տոներին բնակարաններ կողոպտել:
Ինչպես հայտնի է, «Տանը՝ մենակ» ֆիլմում երկու գողեր ներխուժում են Քեվին Մակկալիստերի բնակարան, բայց փոքրիկը դաժան հաշվեհարդար է տեսնում նրանց հետ. վառում է նրանց մազերը, վախեցնում է թունավոր սարդով, այնպես է անում, որ նրանք երկար ժամանակով մոռանան իրենց «արհեստի» մասին:

Մակոլեյ Կալկինի ներողությանը սոցցանցում արձագանքել են որպես կողոպտիչներ ներկայացած անձինք: Նրանցից մեկը գրել է, որ ֆիլմի շնորհիվ ծանոթացել է բոլոր այն հնարքներին, որոնք կարող են կիրառել մարդիկ՝ գողերին պատժելու համար, ու պարծեցել է, որ նրանց լարած բոլոր թակարդներից կարող է վայրկյանների ընթացքում խուսափել:

Մեկ այլ «կողոպտիչ» էլ խոստովանել է, թե 8 բնակարան է թալանել՝ այն հույսով, որ դրանցից մեկում կհանդիպի Կալկինին, բայց այդպես էլ բախտը իրեն չի ժպտացել:

Leave A Reply

Your email address will not be published.