Հովհաննես Ազոյան.«Լսեք ա՛յ սև ու սպիտակ դատարկագ»

0

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ բոլորին… Այս նամակը բոլորի համար է, որը բազմիցս գրել եմ գլխումս ու չեմ հրապարակել, այժմ հրապարակում եմ, որովհետև այլևս չեմ տեսնում հեղափոխությանը վնաս հասցնելու վտանգ, բայց մինչ այդ ներկայացնում եմ վերջին հարցազրույցս…

Դերասան Հովհաննես Ազոյանը դիմում էր գրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: ՔՊ խոսնակը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ Ազոյանը դիմում է գրել, որը դեռ չի հաստատվել: Այսօր ՀԺ-ի հետ զրույցում Ազոյանն ասաց, որ իր մտադրությունները չեն փոխվել, սակայն ՔՊ-ից դեռ ոչ մի պատասխան չի ստացել: Դերասանը նշեց, որ որոշել է քաղաքականություն մտնել և շատ լուրջ նպատակներ ունի:
«Ուղիղ տասը տարի է՝ ինչ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, որն արդեն փոխակերպվել է քաղաքականության: Այս ընթացքում ես անուղղակի զբաղվում էի նաև քաղաքականությամբ, այդ ռեսուրսն իմ մեջ կուտակվել է, որը պետք է ռեալիզացվի: Ես պետք է ռեալիզացնեմ իմ ներսում եղած ինֆորմացիան, գիտելիքը, ունակություններն ու քաղաքական տրամաբանությունը:

Հեղափոխության ժամանակ իմ ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցի, որը շատ հարցերում ինձ պարտավորեցնում է այսօր»,- ասաց Հովհաննես Ազոյանը: Վերջինիս խոսքով՝ ինքն էլ է այսօր ինչ-որ չափով պատասխանատվություն կրում հասարակության առաջ: «Հիմա ուզում եմ այդ պատասխանատվությունը կրել դե յուրե, ոչ թե՝ դե ֆակտո, բացի դրանից իմ ունակությունները և իմ տեսակը կարելի է օգտագործել «Քաղաքացիական պայմանագրի» ներսում որպես ընդդիմություն: Ես շատ լավ ընդդիմություն կլինեմ հենց ՔՊ-ի ներսում, որպեսզի կուսակցությունը չլճանա, չճահճանա»,- վստահեցրեց Ազոյանը: Մեր հարցին, թե այդ ինչ մտքեր են, որոնք վերջինս ուզում է ռեալիզացնել և միայն քաղաքականություն մտնելո՞վ է դա հնարավոր, Հովհաննես Ազոյանն ասաց. «Ես շատ եմ ուզում շեշտը դնել մարդու իրավունքների, մարդու ազատության վրա՝ բոլոր առումներով»: Վերջինս նշեց, որ սոցիալական տարբեր շերտերի, փոքրամասնությունների շահերն է ուզում պաշտպանել: Ազոյանը հայտնեց, որ նպատակ ունի անպայման լինել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»: Դերասանը նկատեց, որ չնայած քաղաքականություն մտնելն ու կոնկրետ պաշտոն զբաղեցնելն իր համար փոքր-ինչ անազատություն է, բայց նա պատրաստ է. «Դրանով իմ ազատությունը սահմանափակվում է, քանի որ ես ազատ տեսակ եմ, այնուամենայնիվ, պատրաստ եմ, պատրաստ եմ այն զոհաբերել»: Հարգելի հայրենակիցներ, իմ այս հարցազրույցի մեջ, ինչի մասին, որ խոսել եմ, դեռ օրակարգային թեմաներ են մեր իշխանության համար, սակայն իմ այս հարցազրույցից հետո արժանացա քննադատության սոցցանցային չարիք համարվող ֆեյքերի և հասարակության հետամնաց ու տկարամիտ շերտի կողմից, ու նաև չստացա աջակցություն քաղաքացիական հասարակության արժեքն իմացողների և պայքարակիցներիս կողմից, չստացա անգամ իմ ընկերների հրապարակային աջակցությունը… Ինչ խոսք այս պատկերն ինձ համար հիասթափեցնող էր, որովհետև երկար տարիներ տառապել եմ ազգիս ցավով ու պայքարել եմ, որ մեր երկրում լինի խոսքի ազատություն՝ անձս դնելով վտանգի մեջ :

Սակայն աչքիս առաջ եկավ իմ կյանքի վերջին 10 տարիները, որտեղ հիշեցի թէ ինչպես մեր հասարակությունը խաչեց Նիկոլ Փաշինյանին, ով ինքն իր ուժերով իջավ խաչից, շարունակեց սիրել իրեն խաչողներին և ազատագրեց նրանց ստրկությունից… Սա իսկապես բիբլիական ցիկլ է… Ինձ քննադատողներն արագորեն տարածեցին իմ մերկ լուսանկարը, որը տարիներ առաջ ուղարկել էի ընկերուհիներիցս մեկին իր իսկ խնդրանքով, քանի որ կնասեր եմ ու կնոջը չեմ կարողանում մերժել, նա էլ թեթևամտության պատճառով տարածել էր… Ներում եմ. ինձ քննադատողներն ասացին, որ Հովհաննեսն ուզում է Ազգային ժողովը գունավորել, ուրեմն ԼԳԲՏ է… Ի դեպ, մեր հասարակության ոչ մի ԼԳԲՏ անդամ չհամարձակվեց ասել` այ մարդ, սպասեք էս Հովհաննես Ազոյանը ԼԳԲՏ չի, բայց ուզում է մեր շահերը պաշտպանել, եկեք աջակցենք նրան, բայց դուխ չունեցան անել դա, որովհետև գեյ չեն դարձել, դեռ @յոթ են… Լավ վերադառնանք մեր ոչխարներին… Լսեք ա՛յ սև ու սպիտակ դատարկագլուխներ, անգամ ձեր « դուխով» գլխարկը չի կարող թաքցնել ձեր գլխի դատարկությունը: Ուշադի՛ր լսեք, բոլոր գույներն եմ սիրում, բայց կոնկրետ իմ գույնը ՍԵՎ գույնն է` խորը սևը, խիզախ սևը, հասուն սևը, համեստ սևը , արժանապատիվ սևը, հավերժ սևը, այլ ոչ թէ ձեր սիրած խավարագույնը… Երբեք չեմ սիրել գրաֆիկով աշխատանք ու չեմ ձգտել պաշտոն ունենալ, որովհետև ունեցել եմ: Այդ պաշտոնի անունը Հովհաննես Ազոյան է, որը ոʹչ ընտրովի է, ոʹչ էլ նշանակովի ու միշտ ապրել եմ ազատ ու ստեղծագործ կյանքով և եթե անգամ չարաշահել եմ պաշտոնս, ապա դա արել եմ թույլի կողքին լինելու համար… Բայց պատրաստ էի ազատությունս մատաղ անել մեր երկրի ապագայի համար, չհասկացաք… Միգուցե մեղավորությունը նաև իմն է` պաշտում եմ ազատությունը, սերը և երաժշտությունը, այդտեղ եմ ապրում…

 

Картинки по запросу hovhannes azoyan nikol pashinyan

Հ.Գ. Պարոն վարչապետ, շնորհակալ եմ Քեզ կամքիդ համար, դեռևս շարունակում եմ լինել համակիրդ, կարիքս ունենալու դպքում նորից կարող ես զանգել ու ասել` Հով ջան ողջույն, Նիկոլն է, արի տեր կանգնենք մեր ժողովրդին…»:

 

Leave A Reply

Your email address will not be published.