Արա Աբրահամյանը շնորհավորել է ՌՀՄ անդամներին և հայրենակիցներին Նոր տարվա կապակցությամբ և պարգևատրել աչքի ընկածներին

0

Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը Ռուսաստանի հայերի միության նախաամանորյա միջացոռումների շրջանակում, պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել կազմակերպությունների անդամներին, որոնք 2018 թվականին Միության իրագործած նախագծերում մասնակցության և հասարակական ակտիվ գործունեության համար:

Ռուսաստանի մարզերի հայերի համախմբման, ազգային ինքնության պահպանման, իրավունքների և շահերի պաշտպանության, Ռուսաստանի հայերի միության հեղինակության բարձրացման, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի հասարակության միջև կապերի կազմակերպման, զարգացման և ամրապնդման գործում ակտիվորեն մասնակցելու համար «Արծաթե խաչ» շքանշանով պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի տարածքային բաժանմունքի ղեկավար Գեորգի Անտոնովը:

2013 թվականին Ռուսաստանի հայերի միության կողմից ստեղծված «Համաձայնություն» երաժշտական միջազգային մրցանակով պարգևատրվել է նշանավոր քամանչահար – վիրտուոզ Ալեքսանդր Մովսեսյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագծերում ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր են ստացել Մոսկովյան հայկական թատրոնի արտիստները՝ Սլավա Ստեփանյանի գլխավորությամբ, Ռուսաստանի հայերի միության սպորտային ակումբը, «Մոնթե» սպորտային ակումբը, «Հայաստանի ծաղիկներ» ազգային պարի խորեոգրաֆիկ անսամբլը, «Հայորդիք» հայկական երգի և պարի անսամբլը, «Ապրել խաղաղության մեջ» վոկալ անսամբլը, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային ֆոնդի մեներգիչներ Գագիկ Եզակյանը և Դմիտրի Նեստերևը:

Իր շնորհավորական խոսքում Արա Աբրահամյանը շնորհակալական խոսքով դիմել է այն համերկրացիներին, որոնք իրենց տաղանդով և ջանքերով փառք են բերել մեր երկրին և հայ ժողովրդին: Նա շնորհակալություն է հայտնել ընթացիկ տարում Ռուսաստանի հայերի միության բազմաթիվ մշակութային և սոցիալական նախագծերին մասնակցած կազմակերպության անդամներին, որոնք նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի միջև ընկերական հարաբերութունների ամրապնդմանը: Հետհայացք կատարելով, Արա Աբրահամյանը հիշեց անցնող տարվա բոլոր վառ պահերը, նկատելով, որ 2018 թվականը կհիշվի առաջին հերթին  Հայաստանի կյանքում տեղի ունեցած հասարակական -քաղաքական կարևոր իրադարձություններով:

 

Գալիք 2019 թվականին Միության նախագահը բոլոր ներկաներին մաղթեց խաղաղություն և բարեկեցություն:

Համերգային ծրագրում հնչեցին ինչպես նոր, այնպես էլ քաջածանոթ երգեր՝ երիտասարդների կատարմամբ:

 

Leave A Reply

Your email address will not be published.