Օրվա բաղադրատոմս. Աղցան «Տոնական»

0
Բաղադրամասեր`
300 գրամ հավի կրծքամիս
5 հատ ձու
150 գրամ սալորաչիր
100 գրամ ընկույզ
100 գրամ պանիր
Աղ
Մայոնեզ
Պատրաստման եղանակ`
Հավի կրծքամիսը խաշել և մանր կտրատել:
Սալորաչիրը ևս կտրատել:
Ընկույզը բլենդերով հարել:
Ձվի սպիտակուցն ու դեղնուցը առանձնացնել, մանր կտրատել կամ քերել:
Քերել նաև պանիրը:
Մատուցվող ամանի առաջին շերտում լցնել կտրատած կրծքամիսը: Հետո` դեղնուցը, հետո սալորաչիրը, պանիրը, ընկույզը, վերջին շերտում` սպիտակուցը: Զարդարել գազարով:

Leave A Reply

Your email address will not be published.