Օրերս Ֆիլիպինների մայրաքաղաքում կայացել է «Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթը

0

Օրերս Ֆիլիպինների մայրաքաղաքում կայացել է «Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթը։

«Public»-ը զրուցել է մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանի հետ: Այս տարվա ընթացքում Յանան աշխատել է 10 մրցույթի հետ՝ հիմնականում ասիական երկրներում. Հնդկաստան, Վիետնամ, Մալազիա, Ֆիլիպիններ, Չինաստան, նաև Դուբայ: Յանան ևս մասնակցել է միջազգային մրցույթների Մալազիայում և Հնդկաստանում: Երգում է, ֆոտոմոդել և հաղորդավարուհի է:

 

dsg

 

1. «Միսս Երկիր» մրցույթը թերևս շատ հայտնի չէ հայ հասարակության շրջանում: Ինչո՞վ է այն առանձնանում գեղեցկության մյուս մրցույթներից:

Այո, «Միսս Երկիր» մրցույթը Հայաստանում հայտնի չէ: Շատերն անգամ չեն լսել այդ մրցույթի մասին, բայց կանեմ ամեն ինչ, որ գեղեցկության մրցույթները և նմանատիպ միջոցառումները զարգանան նաև Հայաստանում և շատ մարդիկ իմանան և պատկերացում կազմեն, թե որքան կարևոր է մեր երկրի մասնակցությունը նմանատիպ միջոցառումներում: Այս մրցույթն աշխարհի չորս լավագույն մրցույթների ցանկում է՝ «Միսս Տիեզերք», «Միսս Աշխարհ, «Միսս Երկիր» և «Միսս Internatioanl»: «Միսս Երկիրն» անց է կացվում ՄԱԿ-ի հովանու ներքո, հիմնականում Ֆիլիպիններում՝ Մանիլայում: Այս տարի մրցույթին մասնակցեց 90 երկրի ներկայացուցիչ: «Miss Earth»-ը կենտրոնացած է շրջակա միջավայրի պահպանության խնդիրների վրա: Այսինքն՝ բացի նրանից, որ աղջիկները գեղեցիկ են, պետք է լինեն նաև ինտելեկտուալ և տարբեր միջոցառումների շրջանակներում առաջարկեն իրենց գաղափարները, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը և խնդիրների լուծմանը:

 

2.Հայաստանն առաջի՞ն անգամ էր մասնակցում մրցույթին: Ո՞վ էր մեր մասնակիցը:

Հայաստանը մասնակցում էր երկրորդ անգամ: 2005 թվականին Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է Լիլիթ Մարտիրոսյանը, սակայն մրցանակային որևէ տեղ չի գրավել: Այդ ժամանակ հայաստանյան կողմից մրցույթի տնօրենը ես չէի: Այս տարվա մեր մասնակցի՝ Սոնա Դանիելյանի մասնակցության որոշումը հետևյալ կերպ կայացավ. մինչ այդ մրցույթը Սոնան մասնակցում էր «Miss Asia Pacific International» միջազգային մրցույթին, որը 50 տարի է, ինչ անց է կացվում Ֆիլիպիններում, և Հայաստանն առաջին անգամ էր դրան մասնակցում: Այնտեղից արդեն կապ հաստատեցի «Miss Earth»-ի կազմակերպիչների հետ և պատրաստվում էի մյուս տարվա համագործակցության մասին պայմանավորվել, բայց քանի որ իրենք նկատել էին Սոնային, հավանել (անգամ իր անգլերենի վատ իմացությունը չխանգարեց), հրավիրեցին իրեն մասնակցելու և ներկայացնելու Հայաստանը մրցույթում:

 

На данном изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом

 

3. Խոսենք ապագայի պլանների մասին:

Մոտ երկու ամսից կսկսենք պատրաստվել գեղեցկության միջազգային մրցույթին, սակայն թե որ մեկին, դեռ հստակ չէ: Աշխատում եմ բազմաթիվ՝ մոտ 12 միջազգային մրցույթների հետ: Բացի դա այստեղ՝ Հայաստանում, զբաղվում եմ Սոնայի պրոդյուսինգով, ուզում եմ ավելի խորացնել իր աշխատանքը և մասնակցությունը տարբեր նախագծերում: Սոնան այստեղ աշխատում է որպես ֆոտոմոդել, բայց ուզում եմ, որ ավելի հայտնի դառնա: Այս մրցույթում, ճիշտ է, հաղթանակ չգրանցեցինք, սակայն ամեն ինչ դեռ առջևում է:

Յանան հավելեց, որ «Miss Earth»-ի Հայաստանի հովանավորն է All.me-ն է՝ աշխարհում առաջին թվային ցանցը, որն իր ակտիվ օգտատերերին հնարավորություն է տալիս գումար աշխատել լավ կոնտենտի հաշվին. այն օգտատերերի հետ կիսում է գովազդից ստացված եկամտի 50 տոկոսը: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Իռլանդիայում: Իր մեջ պարունակում է առևտրային և սոցիալական հարթակ ու էլեկտրոնային դրամապանակ:

Հեղինակ՝ Լուսինե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.