Այսօր պաշտոնապես մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը

0

Այսօր պաշտոնապես մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 8-ը լռության օրն է:

Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Leave A Reply

Your email address will not be published.