Մխիթարյանի և թիմակիցների ստորագրությամբ մարզաշապիկը` արքայազն Ուիլյամին

0

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը հանդիպել է արքայազն Ուիլյամի հետ: 30-ամյա գերմանացի ֆուտբոլիստը նրան է նվիրել «զինագործների» մարզաշապիկը` բոլոր խաղացողների ստորագրություններով: Թեև արքայազնը երկրպագում է «Աստոն Վիլլային», սակայն հաճույքով ընդունել է նվերը:

 

Հավելենք, որ Օզիլն ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է 12 հանդիպման` դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: «Արսենալը» Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո վաստակած 24 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Աղբյուրը ՝ Panarama.am SPORT

Leave A Reply

Your email address will not be published.