Դոլչեն եւ Գաբբանան ներողություն են խնդրել չինացիներից՝ ռասիզմի մեջ մեղադրվելուց հետո

0

Դոլչեն եւ Գաբբանան կրկին տհաճ պատմության մեջ են հայտնվել։ Նոյեմբերի 21-ին Շանհայում պետք է տեղի ունենար ապրանքանիշի ցուցադրությունը, սակայն շոուն չի կայացել․ դրա գովազդային հոլովակը վիրավորել էր չինացիներին։

Իտալացի դիզայները հանդես են եկել Չինաստանի ամենահայտնի կայքերից մեկով՝ Weibo-ով, որում նրանք փայտիկներով ուտելու վերաբերյալ երեք թեմատիկ տեսանյութ են հրապարակել։

Հոլովակներում չինուհիները բացատրում են, թե ինչպես փայտիկների օգնությամբ ուտել իտալական կերակուր, ինչը հերթական սկանդալի առիթ է դարձել։

Այսօր Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբբանան ներողություն են խնդրել Չինաստանում Dolce&Gabbana ապրանքանիշը ռասիզմի եւ սեքսիզմի մեջ մեղադրելուց հետո։ Իրենց հայտարարութամբ տեսանյութը նրանք տեղադրել են վերոնշյալ կայքում։

Տեսանյութի վերջում նրանք չինարեն ներողություն են խնդրել ։

 

Картинки по запросу dolce & gabbana

«Չինաստան մեր անթիվ այցերը ստիպել են ավելի շատ սիրել չինական մշակույթը։ Իհարկե, մենք էլ դեռ շատ բան ունենք սովորելու։ Մենք ներողություն ենք խնդրում թույլ տրված սխալի համար», — նշել է Դոլչեն։

Գաբբանան իր հերթին նշել է, որ նրանք երվբեք չեն մոռանան այդ փորձն ու դասը՝ հավելելով, որ նման բան երբեք չի կրկնվի.

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.