Մենդի Մուրն ամուսնացել է Dawes ռոք-խմբի ղեկավար Թեյլոր Գոլդսմիթի հետ

0
34-ամյա Մենդի Մուրն ամուսնացել է Dawes ռոք-խմբի ղեկավար, 33-ամյա Թեյլոր Գոլդսմիթի հետ։ Us Weekly-ի հաղորդմամբ, ռոմանտիկ արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում նոյեմբերի 18-ին։ Ամուսնության գրանցումը կայացել է Մենդիի տան բակում։
Image result for mendi mur teylor
Տոնական միջոցառմանը մասնակցել են միայն մտերիմ ընկերներյն ու հարազատները։ ԶԼՄ-ների տեղեկություններով, ներկա է եղել ընդամենը 50 մարդ։ Դերասանուհին դեպի խորան է քայլել բնական ծաղիկների գորգով։
Հարսանեկան տոնակատարությունը շարունակվել է Կալիֆորնիայի The Fig House սրահում։ Հարսանեկան տորթը եղել է 12 տեսակի։ Երեկոյի անակնկալը եղել է փեսայի կատարումը.Թեյլոր Գոլդսմիթն ու իր խումբը փոքր համերգ են կազմակերպել։
Աղբյուրը ՝ Life Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.