Արթուր Ոսկանյան. «Ինչքանով ստացվեց, տեսաք, բայց ամենակարևորն այն էր, որ բոլոր խաղերում ունեցանք գոլային պահեր»
Հայաստան-Գերմանիա (0:7) մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպման ավարտից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ամփոփել է երևանյան մրցաշարի արդյունքները: Հայաստանի Մ19 հավաքականը պարտություն էր կրել բոլոր 3 խաղերում` նախ Հոլանդիային (0:4), հետո Պորտուգալիային (1:5) և Գերմանիային (0:7):
«Գիտեինք, թե ինչ հավաքականներ են գալու, բոլոր երեք խաղերում հորդորում էինք տղաներին, որ, ամենակարևորը, ֆուտբոլ խաղան, ինչքան որ կարող են: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, թե ինչ առաջնություններում են խաղում մեր տղաները, իսկ իրենք չեն խաղում նույնիսկ Առաջին խմբի առաջնությունում:
Չորս դարպասապահ էինք հրավիրել, չորսն էլ իրենց թիմերում չեն խաղում: Նույնիսկ տարիքով ավելի փոքր դարպասապահ հրավիրեցինք, քանի որ նա ինչ-որ չափով խաղում է իր թիմում: Հրավիրվում է Առաջին խմբի մասնակից թիմ, բայց այնտեղ էլ չի խաղում: Մի խոսքով` բոլոր դիրքերում խնդիրներ կային, բայց փորձեցինք խաղալ ֆուտբոլ նման հզոր հավաքականների դեմ:
: Ֆիզիկապես շատ ենք զիջում և դա գալիս ոչ թե ֆիզպատրաստության մարզչից, այլ հիմնական պատճառն այն է, որ տղաները բարձր տեմպով խաղեր չեն անցկացնում և չեն կարող ֆիզիկական որակները բարելավել:
Այս մրցաշարում, առաջին հերթին, մենք և ֆուտբոլիստները հասկացանք, թե ինչքան հզոր հավաքականներ են և նման խաղերին պետք է լավ պատրաստվել: Ֆուտբոլիստները պետք է խաղան իրենց թիմերում, խաղային պրակտիկա ունենան և ես կարծում եմ, որ նմանատիպ խաղեր շատ պետք է լինեն, որպեսզի տղաները միջազգային խաղերի միջոցով փորձ ձեռք բերեն ու, ինչու չէ, իրենց ֆիզիկական վիճակը բարելավեն»,- ասել է Ոսկանյանը:
Աղբյուրը ՝ Panarama.am SPORT