Օրվա բաղադրատոմս. Շաուրմա
Բաղադրությունը
2 հատ լոլիկ,
2 հատ միջին վարունգ,
400-500 գր. խոզի տապակած միս,
կաղամբ,
գազար
փոքր սոխ.
սամիթ,
մայոնեզ,
կետչուպ,
լավաշ կամ լոշիկ (արաբական հաց)
Պատրաստման եղանակները
Լոլիկը, վարունգը, կաղամբը, սոխը կտրատել, ավելացնել քերած գազարը, մանրացված սամիթը, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել:
Լավաշի մեջ դնել վերը նշված խառնուրդը, վրան ավելացնել տապակած խոզի միսը, այնուհետև մայոնեզը և կետչուպը և փաթաթել: Շաուրման պատրաստ է: