Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի համար կարիերան ավարտված է
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի համար կարիերան ավարտված է:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: «Հռիփսիմեն իր համար կարող է մարզվել, բայց այլևս չի մասնակցի միջազգային մրցաշարերի: Նրան հանել ենք ծանրամարտի հավաքականի ցուցակից, և նա այլևս չի համարվում ֆեդերացիայի հովանու ներքո աշխատող հավաքականի անդամ»,-ասաց նա:
2016 թվականի դոպինգ-թեստի վերստուգման արդյունքում հայտնաբերվել են մի քանի արգելված խթանիչներ։ Այդ պատճառով օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ՀԱՕԿ-ը պետք է վերադարձնի Հռիփսիմե Խուրշուդյանի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը: