Ինչ մրգեր չպետք է ուտեն նիհարողները
Խաղողը երևի թե ամենավատ միրգն է ձեր կազմվածքի և, ընդհանրապես, ձեր օրգանիզմի համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար, դրա կաշին դժվարամարս է, կորիզները խցանում են աղիները, իսկ թթվայնությունը քայքայում ատամների էմալը:
Խնձորն
Ավոկադոն չի մտնում դիետիկ մրգերի ցուցակ: Բարձր կալորեականության պատճառով այն անվանում են «մրգային յուղ»: Ավելի լավ է ավոկադոն օգտագործել որպես լցոն կամ առանձին ուտել, սակայն՝ սահմանափակ քանակությամբ:
Անտառային հատապտուղները քիչ շաքար են պարունակում, սակայն դրանք հարուստ են վիտամին С-ով և հակաօքսիդիչներով: Այդ պատճառով, բացի այն, որ դրանք չեն վնասի ձեր կազմվածքին, դրանք նաև կխթանեն կոլագենի արտադրությունը և կօգնեն այրել ճարպը:
Տանձն ունի մեկ վատ հատկություն՝ այն կարող է խաթարել աղիների աշխատանքն ուժեղ ամրացնող ազդեցության պատճառով:
Սեխի և ձմերուկի միջուկը հարուստ է բջջանյութով և ջրով: Դրա շնորհիվ այն երկար ժամանակ ճնշում է սովի զգացողությունը և ունի միզամուղային հատկություն: Այս կուլտուրաները օգնում են հանել տոքսինները և պայքարել ցելյուլիտի և սև կետիկների դեմ: Դրանք կարգավորում են ջրային հաշվեկշիռը շոգի ժամանակ, ինչը նույնպես կարևոր է կազմվածքի և մաշկի համար:
Ծիրանը բավականին ծանրամարս է: Դրանց չափից շատ օգտագործումը բերում է ստամոքսի խանգարման: Սակայն ամենամեծ վտանգը պարունակում է կորիզի միջուկը: Եթե դուք այն սիրում եք, պետք է իմանաք, որ դրանք պարունակում են ամիգդալին: Այս նյութը ստամոքս ընկնելուն պես արտադրում է ցիանիդային ջրածին՝ ուժեղ թույն, որը մեծ քանակությամբ օգտագործելու պարագայում դառնում է սրտխառնոցի, գլխապտույտի և ուշագնացության պատճառ:
Ինչով փոխարինել.
Ելակը նիհարել ցանկացողների համար շատ լավ տարբերակ է: Այս հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, վիտամին С, ջրեր և շատ քիչ շաքար՝ ինչով և օգնում է ցելյուլիտի դեմ պայքարում: