Օրվա բաղադրատոմս. Մսով «Կուրզե»
- Խմորի համար՝
- ձու — 3 հատ
- ջուր — 0,5 բաժակ
- աղ — ըստ ճաշակի
- ալյուր — 500-550 գր
- Միջուկի համար՝
- միս տավարի (աղացած) — 400 գր
- սոխ — 1 գլուխ
- աղ — ըստ ճաշակի
- պղպեղ սև — ըստ ճաշակի
- ջուր — 0,5 բաժակ
- Սոուսի համար՝
- մաղադանոս — մի քանի ճյուղ
- սխտոր — 1 պճեղ
- թթվասեր — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք խմորը: Բոլոր բաղադրիչները լավ հարում ենք, այնուհետև կամաց-կամաց ավելացնում ալյուրը: Պետք է փափուկ խմոր ստանանք: Թողնում ենք, որ խմորը 30 րոպե հանգստանա, ինչից հետո գրտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:

Սոխը մանր կտրատում ենք, լցնում աղացած միսի մեջ: Այնուհետև ավելացնում ենք մնացած բաղադրիչները, խճողակը խառնում ենք ու դնում խմորների վրա:

Այժմ զգուշությամբ փաթաթում ենք:

Պետք է ահա այսպիսի արդյունք ստանանք:

Ահա և վերջ:

Կուրզեն լցնում ենք եռացրած աղաջրի մեջ և եփում: Այդ ընթացքում մանր կտրատված մաղադանոսը, թթվասերն ու ճզմած սխտորը խառնում ենք և սոուս պատրաստում:


