Ջուրը խմելով նիհարելու դիետան բացահայտվել է

0

Շատ սննդաբաններ կարծում են, որ նիհարել կարելի է նաև ջրի ճիշտ կիրառմամբ: Եվ դրա համար բնավ էլ պետք չեն տանջալից մարզումներ ու սովամահություն:Ջրային սննդակարգի սկզբունքները հետևյալն են.

1. ամեն ւտելուց առաջ պետք է ջուր խմել: Եթե դա թեթև ընդմիջում է, ապա խմեք 1 բաժակ ջուր, եթե ճոխ սեղան` 2-3:

2. Ուտելուց ուղիղ 2 ժամ անց դարձյալ խմեք նույնքան քանակությամբ ջուր, ինչ-որ ուտելուց առաջ:

3. Ջրային սննդակարգի ժամանակ կարելի է ուտել բոլոր սովորական ուտեստներն, անգամ` ալկոհոլ, պայմանով, որ ամեն մի 100 գ ալկոհոլի հետ խմեք 200 գ ջուր:

4. Ջուրը պետք է լինի զտված, առանց գազի: Կարելի է հավելել լիմոն կամ լիմոնի հյութ:

5. Խմած ջրի քանակը` չհաշված հյութերը, ջրիկ ճաշերը, պետք է լինի օրական 2 լ, բայց` ոչ ավելի: 5-6 լ ջուրն արդեն կխախտի միզահեռացման համակարգի աշխատանքը:

Картинки по запросу ջուր խմել՝ նիհարելու համար

6. Ուտելու ընթացքում ցանկալի չէ որևէ այ հեղուկի ընդունում:

7. Ավելի արագ նիհարելու համար օրվա մեջ սնվելու մի ժամը փոխարինեք ջուր խմելով:

Похожее изображение


Ինչպես է ջուրը նիհարեցնում: Նախ` ախորժակն է նվազում, քանի որ ջուրը լցնում է ստամոքսը: Ջուրը չի թողնում չափից շատ ուտել: Այն նաև արագացնում է նյութափոխանակությունը, հանում տոքսիններն ու շլակները: Մշտապես մաքուր ջուր խմելու սովորությունը հետ կպահի բարձր կալորիականությամբ հեղուկներ խմելու ցանկությունից:

Похожее изображение

Ջրային դիետան ունի նաև հակացուցումներ.

* սիրտ-անոթային հիվանդություններ
* միզահեռացման համակարգի հիվանդություններ
* զարկերակային բարձր ճնշում:

 

Աղբյուրը՝ KISS.am

Leave A Reply

Your email address will not be published.