Օրվա բաղադրատոմս. Մուրաբա պատրաստված ձմերուկի կեղևից

0

Բաղադրիչներ

  1. Ձմերուկի կեղև – 1 կգ
  2. Շաքարավազ – 1.5 կգ
  3. Ջուր – 500 մլ
  4. Կիտրոնի կեղև՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Ձմերուկի կեղևը մաքրել վերին շերտից և թողնել միայն սպիտակ մասը: Կեղևի սպիտակ շերտը կտրատել 2-3 սմ հաստությամբ կտորների:
  2. Կտրատված կեղևի վրա ջուր լցնել և եփել 5-10 րոպե, որից հետո լցնել մաղի մեջ և սառեցնել:
  3. Շաքարավազի վրա ջուր լցնել, խառնել, հասցնել եռման: Երբ շաքարավազը լրիվ հալչի, ավելացնել կիտրոնի կեղև կամ կիտրոնի հյութ:
  4. Ձմերուկի կտորները լցնել օշարակի մեջ և եփել 20-30 րոպե, որից հետո վերցնել կրակից և թողնել օշարակի մեջ 2-3 ժամ: Հետո կրկնել նույն գործողությունը ևս մեկ անգամ, որից հետո վերցնել կրակից և թողնել օշարակի մեջ ևս 2-3 ժամ: Երրորդ անգամ մուրաբան դնել ցածր կրակի վրա և եփել մինչև պատրաստ լինելը. կեղևները պետք է թափանցիկ դառնան:
  5. Image result for Մուրաբա պատրաստված ձմերուկի կեղևից

Աղբուրը՝ 168.am

Leave A Reply

Your email address will not be published.