Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում՝ անասնագոմում, պայթյուն է եղել. կա տուժած

0

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում՝ անասնագոմում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը: Դա տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:48-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Leave A Reply

Your email address will not be published.