Յուրա Մովսիսյան. «Հպարտ եմ, որ կրկին հանդես կգամ ազգային հավաքականում»

0

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: Ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է նաև Յուրա Մովսիսյանին, ով տևական դադարից հետո կրկին հանդես կգա ընտրանու կազմում:

Image result for yura movsisyan

«Երեք տարի ազգային թիմում հանդես չգալուց հետո հետո որոշեցի վերադառնալ և կրկին խաղալ: Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում, մտածում էի, որ այլևս երբեք չեմ վերադառնա, բայց հիմա մենք ունենք նոր ու ազատ Հայաստան, և ոչինչ ինձ ավելի հպարտ չի դարձնում, քան կրկին հավաքականի կազմում խաղալը: Չեմ համբերում, թե երբ կլինեմ հայրենիքում և կսկսեմ իմ նոր ճանապարհը: Հուսով եմ, առաջիկա խաղերին կտեսնեմ լեփ-լեցուն մարզադաշտ: Հաղթանակները վերադարձնելու միակ ճանապարհը երկրպագուների աջակցությունն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մովսիսյանը

Leave A Reply

Your email address will not be published.