Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու հասկանալի պատճառներով

0

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում ուժերը չափեց Ադրբեջանի «Ղարաբաղի» հետ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու` հասկանալի պատճառներով:

Առանց հայ ֆուտբոլիստի լոնդոնյան թիմն ամենևին խնդիրներ չունեցան Ադրբեջանում և կարողացավ հաղթանակ տոնել 3:0 հաշվով: Հանդիպման հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացեց Սոկրատիս Պապաստատոպուլոսը, 53-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Էմիլ Սմիթ-Ռոուն, իսկ 79-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Մաթեո Գենդուզին:

«Արսենալը» վաստակեց 6 միավոր: Նույնքան միավոր ունի նաև պորտուգալական «Սպորտինգը», որը 2:1 հաշվով հաղթանակ կորզեց «Վորսկլայի» հետ հանդիպման վերջին րոպեին: «Վորսկլան» և «Ղարաբաղը» ոչ մի միավոր չեն վաստակել:

Image result for henrix mxitaryan arsenal

Աղբյուրը՝ Sport Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.