Քրիստինա Ագիլերան10 տարի դադարից հետո վերադարձել է մեծ բեմ

0

Տաս տարի շարունակ Քրիստինա Ագիլերայի երկրպագուները սպասում էին, թե երբ է  նա կրկին վերադառնալու բեմ: Այս շաբաթ 37-ամյա աստղը Liberation Tour շրջագայության շրջանակներում, որը նվիրված է  Liberation սկավառակի թաղարկմանը,  Մայամիում համերգով է հանդես եկել:

Кристина Агилера

«Որքան ջերմ ընդունելություն՝ տաս տարի ընդմիջումից հետո, կարծես՝ ես տուն եմ վերադարձել:  Բոլորին շնորհակալությունը ձեր էներգիայի համար: Չեմ համբերում, թե երբ եմ Նյու Ջերսիում համերգով հանդես գալու»,-գրել է վերջինս Ինստագրամի իր էջում:

Համերգի ժամանակ երգչուհին չի կարողացել զսպել արցունքները և երկրպագուներին բացատրել է, թե ինչու այդքան ժամանակ բեմ դուրս չի եկել:

«Մայր լինելն ինձ համար շատ կարևոր էր: Ես չէի ցանակնում, որ երեխաներս մտածեն, որ նրանք ինձ համար կարևոր չեն, ես նման մայրիկներից չեմ, դրա համար ես կարիերայում դադար վերցրեցի: Սակայն մայրիկը պետք է վերադառնա այնտեղ, որտեղ պետք է»,-նշել է վերջինս:

Leave A Reply

Your email address will not be published.