Աշնանային սեզոնի ակտուալ գույները
Նոր սեզոնի գլխավոր թրենդների մասին Wnews.am-ն արդեն գրել է, հաշվի առնելով Pantone-ի կանխատեսումները այս անգամ մենք առանձնացրել ենք աշուն-ձմեռ 2016-2017թ ամենաակտուալ երանգները: Պետք է նկատել, որ ակտուալ են վառ, կենսուրախ գույները, որոնք սովորաբար քիչ են լինում ձմեռային հավաքածուներում:
Riverside
Կապույտն այս տարի առաջատար գույներից մեկը կլինի: Հատկապես ակտուալ կլինեն կապույտի սառը երանգները: Lacoste ապրանքանիշը ներկայացրել է այս երանգի թավշյա զգեստ, սպորտային հագուստ և վերարկու, Rebecca Minkoff, Zadig , Volta -ն ներկայացրել են կապույտ կաշվե կոստյում: Կապույտի սառը երանգներն առկա են նաև H&M, Ellery, Issey Miyake, Rag & Bone, Trussardi, Sonia Rykiel և Michael Kors նորաձևության տների ցուցադրություններում:
Airy Blue
Թարմություն և մաքրություն հաղորդող երկնագույնը շարունակում է ակտուալ մնալ նաև աշնանային սեզոնին: Այս գույնն իրենց աշուն -ձմեռ 2016-2017 հավաքածուներում են օգտագործել Oscar de La Renta, Versace, Fendi, MSGM, Sonia Rykiel Celine Dolce & Gabbana, Elie Saab , Stella McCartney նորաձևության տները: Չափազանց ակտուալ կլինի երկնագույն մորթին:
Sharkskin
Դասական ու էլեգանտ մոխրագույնը աշնանային զգեստապահարանի հիմքն է, որի հետ կարելի է համադրել աշնանային յուրաքանչյուր երանգ: Բացի այդ, դիզայներներն առաջարկում են ստեղծել total look-եր ՝բացառապես մոխրագույնով: Մոխրագույնը կարելի է տեսնել Marissa Webb, Nicholas K. Stella McCartney նորաձևության տների հավաքածուներում:
Aurora Red
Համարձակ, տաք կարմիրը ոչ միայն ակտուալ է այս աշուն-ձմեռ 2016-2017 սեզոնին, այլև ՝զգացմունքային և կրքոտ: Յուրաքանչյուր կին պետք է զգեստապահարանում ունենա իր կարմիրը, վստահ են դիզայներները: Կարմիրն իրենց հավաքածուներում օգտագործել են Christian Siriano, Haider Ackermann, Akris, Derek Lam, Louis Vuitton, DKNY, Alberta Ferretti, Moschino ապրանքանիշերը:
Warm Taupe
Մանուշակագույնը բնորոշ չէ ձմեռային սեզոնի հավաքածուներին, բայց այս սեզոն դիզայներները որոշել են խուսափել մռայլ ու ձանձրալի գույներից: Որպեսզի մի փոքր մեղմեք այս երանգի տպավորությունը համընդհանուր մուգ ֆոնին, դիզայներները խորհուրդ են տալիս կրել մանուշակագույնը չեզոք երանգների հետ: Այս գույնը կարելի է տեսնել Oscar de la Renta, Topshop Unique հավաքածուներում:
Dusty Cedar
Այս երանգը հիշեցնում է մի քանի սեզոն ակտուալ մարսալան, սակայն ավելի սառը երանգը: Այն առկա է Costume National, Paul Smith, Ermanno Scervino, Issey Miyake, Luisa Beccaria, Chanel նորաձևության տների ցուցադրություններում:
Lush Meadow
Վառ, հագեցած կանաչը չի թողնի ձանձրանալ ձմռանը: Թերևս սա է պատճառը, որ այս կանաչն առկա է մի շարք նորաձևության տների ցուցադրություններում:
Spicy Mustard
Աշնանային տերևների գույն հիշեցնող դեղինի այս երանգն իրենց ցուցադրություններում օգտագործել են Rodarte, Sportmax, Acne Studios , Creatures ապրանքանիշերը:
Potter’s Clay
Տաք ու հագեցած շագանակագույնն իսկական must have է այս աշնան համար: Այն առկա է Isabel Marant, Tibi Trussardi ցուցադրություններում:
Աղբյուրը ՝ Wnews.am