Մխիթարյանը հայտնվել է երկակի իրավիճակում

0

Հոկտեմբերի 4-ին Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակներում Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում ուժերը կչափի Ադրբեջանի «Ղարաբաղի» հետ: Դեռ պարզ չէ, կմասնակցի՞ արդյոք այս հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Թեմայի շուրջ կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Տեղեկացնում է sport24.ru-ն:

«Մխիթարյանը հայտնվել է երկակի իրավիճակում: Նա ինքը պետք է որոշում կայացնի` մեկնե՞լ Բաքու, թե՞ ոչ: Որոշումն ինչպիսին էլ լինի, վերջին խոսքը պատկանում է Հենրիխին և ՈՒԵՖԱ-ին»,- ասել է Բերեզովսկին:

Related image

Աղբյուրը՝ Panarama.am Sport

Leave A Reply

Your email address will not be published.