Էլթոն Ջոնը Ալենթաուն քաղաքում համերգի ժամանակ երգ է նվիրել Մակ Միլլերի հիշատակին

0
Էլթոն Ջոնը ԱՄՆ Ալենթաուն քաղաքում համերգի ժամանակ երգ է նվիրել Մակ Միլլերի հիշատակին։
«Don’t Let The Sun Go Down On Me» երգից առաջ Էլթոն Ջոնը մի քանի խոսք է ասել 26-ամյա երաժիշտի մասին։
Image result for elton john

 

«Անհավատալի է, որ նա մահացել է 26 տարեկանում։ Անհասկանալի է, որ այդքան երիտասարդ, այդքան տաղանդավոր մարդը կարող է մահանալ։ Ես ցանկանում եմ մեր ողջ սերն ու բարի ցանկություններն ուղղել նրա սիրելիներին, ընտանիքին ու ընկերներին»,-ասել է Էլթոն Ջոնը։
Հիշեցնենք, որ Մակ Միլլերը մահացավ սեպտեմբերի 7-ին Կալիֆորնիայում՝ թմրանյութերի գերդոզավորումից։
Image result for mak miller

Աղբյուրը՝  Life. Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.