Վարդան Մինասյան. «Կվերլուծենք մեր սխալներն ու հետևություններ կանենք»

0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին խաղում Լիխտենշտեյնի (2:1) հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակը: Մարզչի խոսքերով՝ ամեն ինչ չընթացավ իր սցենարով և տղաները մասամբ կատարեցին իր առաջադրանքը:

«Դրա համար կար երկու պատճառ. նախ առաջին խաղակեսում ունեցանք վնասվածք և ստիպված էի փոխարինում կատարել, ինչն էլ փոփոխություն մտցրեց խաղային պլանի մեջ, իսկ հետո չիրացրեցինք բազմաթիվ գոլային պահեր: Տղաները մասամբ են կատարել իմ առաջադրանքը: Ամեն դեպքում՝ հարմարվեցինք նոր մարտավարությանը:

Image result for Վարդան Մինասյան

Սա այն խաղը չէ, որը ես ցանկանում եմ տեսնել: Այսպես հետագայում բարդ կլինի: Որոշ դրվագներում տեսա այն, ինչին ձգտում եմ հասցնել հավաքականին: Ուրախ եմ հաղթանակի առիթով: Կարևոր երեք միավոր վաստակեցինք: Կվերլուծենք մեր սխալներն ու հետևություններ կանենք:

Սկսել ենք նախապատրաստվել Մակեդոնիայի հավաքականի հետ խաղին: Հուսանք՝ կազմ ու պատրաստ կլինենք: Կլինեն նաև փոփոխություններ: Ուսումնասիրել ենք մրցակցին: Առաջիկա խաղում եթե վաստակենք 11 մետրանոց, այն կրկին կիրացնի Հենրիխ Մխիթարյանը»,- ասել է Մինասյանը:

Աղբյուրը՝ Sport. Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.