Ինչ կարելի է և չի կարելի ուտել քնելուց առաջ

0

Ինչ կարելի է և չի կարելի ուտել քնելուց առաջ

Հավատում եք թե ոչ, բայց քնելուց առաջ ընդունած սնունդը կարող է ազդել ձեր քնի որակի, ինչպես նաև առողջության վրա:

Image result for dietik utelik

Քնելուց առաջ արգելված ուտելիքներ

1. Արագ սնունդ

Յուղոտ սնունդը, ինչպիսիք են բուրգերները, չիպսերը, պաղպաղակը, վատ են անդրադառնում մեր քնի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ այն վատ է մարսվում: Մարմինը ամբողջ գիշեր աշխատում է մարսել այն և արդյունքում չի հանգստանում:

2. Գինի

Շատ մարդիկ սիրում են խմել մի բաժակ գինի, քանի որ համոզված են, որ դրանից հետո կկարողանան արագ քնել:Սակայն, ըստ էության, ալկոհոլի ուժեղ միզամուղ է, այնպես որ գիշերը անհանգիստ կանցնի:

3. Շոկոլադ

Նախ, շոկոլադը գիրացնում է: Երկրորդ, այն պարունակում է կոֆեին, որը գրգռում է նյարդային համակարգը, արագացնում սրտի զարկը և առաջացնում անքնություն:

Related image

4. Հավ

Հավի պարունակում է շատ սպիտակուցներ, ինչը դանդաղեցնում է մարսողական գործընթացը 50%-ով: Հետևաբար, օրգանիզմը կծախսի էներգիան սննդի մարսողության, այլ ոչ քնի վրա:

5. Համեմունքներ

Պետք չէ գիշերը ուտելը համեմունքներով սնունդ: Դա առաջացնում է այրոց, և դրա հետ մեկտեղ` անհանգիստ քուն:

Քնելուց առաջ թույլատրելի ուտելիքներ

Related image

1. Հնդկահավ

Նախընտրությունը պետք է տալ այն ուտելիքներին, որոնք հարուստ են տրիպտոֆանով: Մի կտոր հնդկահավի միսը ձեզ կօգնի արագ քնել:

2. Կաթ

Կաթը ցածր յուղայնություն ունի, ինչպես նաև պարունակում է տրիպտոֆան, ինչը կդարձնի ձեր քունն ավելի հանգիստ:

3. Բրինձ

Բրինձ ուտելուց հետո սկսվում է գլյուկոզայի աստիճանական հոսքը արյան մեջ: Հետեւաբար քունն առնելու համար անհրաժեշտ ժամանակը նվազում է կիսով չափ:

4.Բալ

Բալը հարուստ է մելատոնով, որն օգնում է վերահսկել մարդու բիոռիթմը և բարելավել քնի որակը:

5. Նուշ

Նուշը հարուստ է մագնեզիումով, որն ապահովում է մկանային թուլացում և դյուրացնում է քունը:

 

Leave A Reply

Your email address will not be published.