Սիրած աղջկան ես ինձանից հեռու չէի թողնի. Պապ Պողոսյան

0

Դերասան Պապ Պողոսյանը ծնվել է 1993 թվականի ապրիլի 16-ին՝ Երևանում: 2000 թվականին սովորել է Ուկրաինայի Կիև քաղաքի թիվ 251 Խո Շի Մինի անվան միջնակարգ դպրոցում: 2001-ից ուսումը շարունակել է Երևանի թիվ 141 միջնակարգ դպրոցում: 2008-ին սովորել է «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում: 2011-ին ընդունվել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետ: Դերասանական առաջին քայլերը սկսել է 2010 թվականին: Նկարահանվել է «Խաղաղ փողոցներ» պարսկական գեղարվեստական ֆիլմում, «Ադամանդի որսորդները», «Poker.am» և «Հրաձիգը 2» ֆիլմերում: 2013-ին մեկնել է Հոլիվուդ, ուսանել Էնթոնի Մեինդհլի դերասանական դպրոցում: Վերջին տարիներին դերասանը բնակվում է Լոս Անջելեսում: Այժմ գտնվում է Երևանում:

Public.am-ը բաց չթողեց սիրված դերասանի հետ զրուցելու հնարավորությունը:

1.  Պապ, որքա՞ն ժամանակ է, ինչ բնակվում եք ԱՄՆ-ում: Մտադրություն չունե՞ք Հայաստան վերադառնալու մշտական բնակության համար: 

Արդեն երեք տարի է, ինչ բնակվում եմ ԱՄՆ-ում: Անկեղծ ասած՝ վերադառնալու մտադրություն ունեմ: Կարծում եմ՝ արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայի սրտում թաքուն ապրում է այդ ցանկությունը: Վաղ թե ուշ կվերադառնամ:

2. Մշակույթի, շոու բիզնեսի ներկայացուցիչներն անմասն չեն մնում նաև տարատեսակ բամբասանքներից: Վերջիններից մեկն այն է, որ Երևան եք եկել՝ ձեր սիրած աղջկան տեսնելու: Ի՞նչ կասեք այդ մասին:

Դե ինչ ասեմ՝ բամբասանքը մնում է բամբասանք և իրականությունից հեռու: Սիրած աղջկան ես ինձանից հեռու չէի թողնի:

3. Լոս Անջելեսում, բացի ձեր մասնագիտությունից, ինչո՞վ եք զբաղվում:

Փորձում եմ հաճախ նկարել և զբաղվել երաժշտությամբ:

4. Գիտենք, որ նկարահանվում եք «Ուշացած սեր» հեռուստանովելում: Կպատմեք ձեր հերոսի մասին: Ի՞նչ նմանություններ եք տեսնում ձեր կերպարի և ձեր միջև:

Փորձել եմ ինձանից որոշակի գծեր հաղորդել կերպարին, սակայն բնավորության գծերում նմանություններ չկան:

5.Ապագայի ի՞նչ ծրագրեր կան. գուցե նոր ֆիլմեր, նախագծեր:

Ապագայի ծրագրերը սիրում եմ իրագործել և հետո նոր խոսել դրանց մասին: Չեմ խոսի առանց սկսելու:

6.Եվ վերջում՝ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

Ընթերցողներին կմաղթեմ, որ կարդան միայն դրական նորություններ, իրենց օրն ուրախությամբ լցնեն: Ամենայն բարիք բոլորիս:

                                                                               Հեղինակ՝ Լուսինե Առաքելյան

 

 

Leave A Reply

Your email address will not be published.