Շարապովան մեկնարկել է հաղթանակով

0

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հաղթահարել է Մոնրեալի մրցաշարի առաջին տուրի արգելքը` երկու սեթում 6:1, 6:2 հաշվով առավելության հասնելով բուլղարուհի Սեսիլ Կարատանչևայի նկատմամբ:

Հանդիպումը տևել է 1 ժամ, 20 րոպե: Պաշտոնական խաղերում սա Շարապովայի 5-րդ հաղթանակն էր Սեսիլի նկատմամբ: Բուլղարուհուն դեռ չի հաջողվել պարտության մատնել ռուս թենիսիստուհուն:

Մոնրեալի մրցաշարի երկրորդ շրջանում Շարապովան ուժերը կչափի Դարյա Կասատկինա-Մարիա Սակարի զույգի հաղթողի հետ:

Related image

Leave A Reply

Your email address will not be published.