Հայտնի է Նուրմագոմեդով-Մակգրեգոր մենամարտի օրը

0

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Հաբիբ Նուրմագոմեդովն իր հաջորդ մենամարտը կանցկացնի 2018 թ. հոկտեմբերի 6-ին` Լաս-Վեգասում: Մրցակիցը UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մակգրեգորն է:

Ապրիլին Հաբիբը մրցավարների որոշմամբ հաղթել է Էլ Յակվինտային` դառնալով UFC-ի չեմպիոն: Մակգրեգորի հետ մենամարտը տիտղոսի առաջին պաշտպանությունն է: Մակգրեգորը MMA-ում հանդես չի գալիս 2016 թ. նոյեմբերից: Բռնցքամարտի կանոններով անցկացրած վերջին մենամարտում Քոնորն անցած տարի տեխնիկական նոկաուտով զիջել էր Ֆլոյդ Մեյվեզերին:

Картинки по запросу mcgregor

Leave A Reply

Your email address will not be published.