Գոմեսը կորցրեց հնարավորթյունը
Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը նշանվել են, հայտնում է «Daily Mail»-ը։ 24-ամյա կանադացի երգիչն ու 21-ամյա մոդելը, ըստ երեւույթին շատ շուտով կամուսնանան։
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ առաջարկությունն արվել է Բահամյան կղզիներում երեկույթի ժամանակ։
Պարից հետո Բիբերի թիկնապահները բոլոր ներկաներին խնդրել են անջատել հեռախոսները։ Երգիչը Բոլդուինին առաջարկություն է արել, որին վերջինը տվել է իր համաձայնությունը։
Երգչի հայրը՝ Ջերեմին, ինսթագրամյան իր էջում հրապարակել է որդու լուսանկարը հետեւյալ մակագրությամբ․ «Այն ինչ ես զգում եմ՝ ավելին է, քան հպարտությունը։ Սպասում եմ հաջորդ գլխին»։
Ի դեպ, նշանադրությունը հաստատել է նաեւ Հեյլի հայրը՝ Սթիվեն Բոլդուինը։
Vesti.am